Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը գրավել է չորրորդ տեղը

14:15 - 14 Նոյ, 2019

Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի առաջատար գեղասահորդը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո 23-ամյա Հայրապետյանը 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդներ:

Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում չորրորդ տեղն էր գրավել նաև 2018 թվականին: Սա նրա երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Այս ամիս Սլավիկը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել էր նաև Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը:

Այլ նորություններ