Volvo Open Cup. Սլավիկ Հայրապետյանը գրավեց 10-րդ տեղը

12:00 - 09 Նոյ, 2019

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում:

Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 13-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է չորրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել են 16 գեղասահորդներ:

Սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերի 11-17-ը նա կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք «Tallinn Trophy» միջազգային մրցաշարին։

Այլ նորություններ