Մ-23․ ԵԱ․ Սիմոն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը՝ ոսկե մեդալակիր

23:00 - 27 Հոկ, 2019

Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Բուխարեստում ավարտվեց Մ-20 և Մ-23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը +109 կգ  քաշային Սիմոն Մարտիրոսյանը 434 կգ երկամարտի արդյունքով դարձավ առաջնության հաղթող: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 198 կգ՝սահմանելով ռեկորդ, իսկ հրումում՝ 236 կգ արդյունք:

Առաջնության չեմպիոն է դարձել նաև Սամվել Գասպարյանը՝ 109 կգ քաշային կարգում։ Նա երկամարտում ցույց է տվել 390 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 176 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում՝ 214 կգ:

Այլ նորություններ