Միքայել Պողոսյան. Ուրախ եմ, որ հաղթել ենք, ուրիշ բան խաղերից չենք սպասում

10:10 - 13 Հոկ, 2019

Հայաստանի բասկտեբոլի Սուպերգավաթի խաղում «Ուրարտուն» 84։75 հաշվով առավելության հասավ «Արագածի» նկատմամբ։

Խաղից հետո «Ուրարտուի» գլխավո մարզիչ Միքայել Պողոսյանը մեկնաբանեց հանդիպումը.

«Առաջին քառորդից հետո սպասում էի, որ խաղը նույն ձևով կշարունակվի, բայց երկրորդ քառորդում «Արագածը» ցույց տվեց, որ թույլ թիմ չէ։ 3-րդ և 4-րդ քառորդում պաշտպանությունում ստացվեց մեր խաղը, մենք որոշակի կերպով փոխել էինք այն, ինչն էլ իր հերթին փոխեց խաղի ընթացքը։ Ուրախ եմ, որ հաղթել ենք, ուրիշ բան խաղերից չենք սպասում»,- խոսքը եզրափակեց նա։

Այլ նորություններ