Եվրասիական լիգա․ «Արագածը» լարված պայքարում պարտվեց Տուլայի «Արսենալին»

09:34 - 07 Հոկ, 2019

Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երևանյան առաջին մրցափուլի վերջին խաղում «Արագածը» լարված պայքարում 74:79 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»։

Երկրորդ տուրից հետո «Արագածը», «Ուրարտուն», «Արսենալը» և ղազախական «Բարսի Ատիրաուն» ունեն 3-ական միավոր:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։

Այլ նորություններ