Բռնցքամարտի ԱԱ. Անահիտ Արոյանը դուրս մնաց պայքարից

15:00 - 04 Հոկ, 2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Արոյանը (54 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 0:5 հաշվով պարտվեց գերմանացի Ուրսուլա Գոթլոբին:

Հայաստանի ներկայացուցիչներից հոկտեմբերի 4-ին պայքարի մեջ կմտնի նաև Անի Հովսեփյանը (69 կգ):

Հոկտեմբերի 3-ին ԱԱ-ում հաղթանակով էր մեկնարկել Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ), որը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Այլ նորություններ