Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

12:00 - 21 Սեպ, 2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտեց ելույթը:

Հայ մարզուհին հանդես եկավ B խմբում, որտեղ երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ:

Սեպտեմբերի 22-ին հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը (81 կգ):

Այլ նորություններ