ԱԱ․ Ըմբիշ Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

16:06 - 16 Սեպ, 2019

77կգ քաշային Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին։ Երկրորդ մրցափուլի կեսին հայ ըմբիշը 2։1 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Կեսիդիսը 4 միավորանոց գցում կատարեց։

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ ⅛ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։ Քառորդ եզրափակչում 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

Չալյանն արդեն ապահովել է Հայաստանի հավաքականի համար երկրորդ օլիմպիական ուղեգիրը։

Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայցնող Մուսա Եվլոևը։

Այլ նորություններ