ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

17:09 - 15 Սեպ, 2019

97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի, Աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։

 Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա վաղը։

Հիշեցնենք, որ այսօր մեդալի համար կպայքարի 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, նրա մրցակիցը Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանին է։

Այլ նորություններ