Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս են եկել հաջորդ փուլ

12:00 - 12 Սեպ, 2019

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դուրս են եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:

Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվել է։ Այնուհետև ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ առաջին պարտիայում, հետո ոչ ոքի է խաղացել երկրորդ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը: 

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:

 

Այլ նորություններ