Վոլեյբոլը կվերադառնա Եվրոպական խաղեր

13:00 - 11 Սեպ, 2019

Եվրոպական օլիմպիական կոմիտեների (ԵՕԿ) նախագահ Յանեզ Կոցիյանչիչը հանդիպում է ունեցել Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (CEV) ղեկավար Ալեքսանդր Բորիչիչի հետ: Քննարկվել են 2 կազմակերպությունների երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ վոլեյբոլի եւ լողափնյա վոլեյբոլի ներգրավումը ԵՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:

2015-ին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում անցկացվել էին վոլեյբոլի մրցումներ, իսկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս ամառ տեղի ունեցած երկրորդ Եվրոպական խաղերում այդ մարզաձեւն ընդգրկված չէր:

Ալեքսանդր Բորիչիչը նշել է, որ ուրախ կլինի վոլեյբոլը դարձյալ տեսնել Եվրոպական խաղերում:

Հիշեցնենք, որ երրորդ Եվրոպական խաղերն անցկացվելու են 2023 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում:

Այլ նորություններ