ԱԱ. Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով

17:30 - 09 Սեպ, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Այլ նորություններ