Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությամբ մեկնարկեց

00:10 - 07 Սեպ, 2019

Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիային:

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց անգլիական «Տոտենհեմի» 17-ամյա հարձակվող Թրոյ Փարոտը:

Հայաստանի Մ-21 հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ Ռեյկյավիկում հյուրընկալվելով Իսլանդիային: Նույն խմբում են ընդգրկված նաեւ Իտալիայի, Շվեդիայի եւ Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները:

Այլ նորություններ