Հայ վետերան բասկետբոլիստները զբաղեցրին 5-րդ տեղը

12:34 - 07 Դեկ, 2015

Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում ավարտվեց վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վետերան բասկետբոլիստների հավաքականը: Հայ բասկետբոլիստները 5-րդ տեղի համար պայքարում 30-24 հաշվով առավելության հասան Կազան քաղաքի հավաքականի նկատմամբ:

Ավելի վաղ Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և 53-47 հաշվով առավելության հասել: Երկրորդ փուլում հայ վետերանները պարտվել էին Տագանրոգ քաղաքի հավաքականին` 48-36: Իսկ մրցումային երրորդ օրը Հայաստանի վետերանների հավաքականը 58-51 հաշվով առավելության էր հասել Աստրախանի թիմի նկատմամբ: Մրցաշարի խաղային չորրորդ օրը Հայաստանի վետերան բասկետբոլիստների հավաքականը մրցել էր Կիսլովոդսկ քաղաքի հավաքականի հետ և պարտվել 22-30 հաշվով:

Մրցաշարին մասնակցում էր 8 հավաքական:

ՀԱՕԿ լրատվության բաժին


Այլ նորություններ