ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39

14:00 - 22 Հուլ, 2019

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները:

10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է:

Ավելի վաղ Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 միավոր և 12-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ բարելավել էր արդյունքը՝ վաստակելով 372,48 միավոր: Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել էին 9-րդ տեղը:  

Այլ նորություններ