ԵԼ․ «Ալաշկերտը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ գրանցեց

21:30 - 11 Հուլ, 2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի գավաթակիր Երևանի «Ալաշկերտը» ընդունեց Հս. Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմին։

Հայկական ակումբը կարողացավ վստահ հաղթանակի հասնել։

«Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Նիկիտա Տանկովը (16' ) Դանիլո Սեկուլիչը (67') իսկ 3-րդ գնդակը սեփական դարպասը ուղարկեց Լիմա դա Սիլվան (82'), հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց՝ Ալեն Յաշարոսկին (52')։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մակեդոնիայում հուլիսի 18-ին։

Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ-ի։

Այլ նորություններ