Մինսկ-2019. Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Հովհաննես Բաչկովն է

19:35 - 30 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը ոսկե մեդալ էր նվաճել 64 կգ քաշային կարգում:

Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին «Դինամո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով եւ նվաճեց 11 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե:

Այլ նորություններ