Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

14:00 - 29 Հուն, 2019

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին։

1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։

Հունիսի 29-ին գորգ դուրս եկավ նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), ով մեկնարկային գոտեմարտում 1։5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։

Եթե Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա։ Կիսաեզրափակիչում Բելենյուկի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևն է։

Այլ նորություններ