Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը հաղթեց 1/8 եզրափակիչում

16:25 - 25 Հուն, 2019

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթական մեկնարկ ունեցավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում:

Բաչկովը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մենամարտեց իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց:

64 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին:

Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում:

Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Այլ նորություններ