Մինսկ-2019. Կարեն Տոնականյանը մեկնարկեց հաղթանակով

15:55 - 25 Հուն, 2019

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթանակով մեկնարկեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում:

Տոնականյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց իսպանացի Քրիստիան Վասկեսի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարավ:

Հունիսի 26-ին կայանալիք 1/4 եզրափակիչում Կարեն Տոնականյանը մրցելու է Ֆրանչեսկո Մաիետա (Իտալիա) - Կալում Ֆրենչ (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողի հետ:

Հունիսի 25-ին հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Այլ նորություններ