Ճապոնացի անիմատորները կպատկերեն օլիմպիական արժեքները

15:30 - 13 Հուն, 2019

Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ճապոնական «Ponoc» անիմացիոն ստուդիան ձեռնամուխ են եղել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը, որը նվիրված է օլիմպիական արժեքներին:

Նախագիծը, որն արվել է նկարված մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի միջոցով, ստեղծողների մտահաղացմամբ, կօգնի երիտասարդներին եւ անիմացիայի երկրպագուներին ամբողջ աշխարհում ավելի շատ բան իմանալ օլիմպիական շարժման եւ մոլորակի վրա խաղաղություն հաստատելու գործում նրա դերի մասին, ինչպես նաեւ կթողնի գեղարվեստական եւ մշակութային ժառանգություն:

Պրեմիերան տեղի կունենա Տոկիո-2020-ի բացման արարողությունից առաջ:

Այլ նորություններ