Սեյրան Նիկողոսյան. Մինչեւ Եվրոպական խաղերը մարզիկները կբարելավեն մարզավիճակը

18:00 - 03 Հուն, 2019

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է հայ մարզիկների ելույթները գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մայիսի 24-31-ը Մյունխենում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին չէր հաջողվել դուրս գալ եզրափակիչ:

«Էլմիրա Կարապետյանի (10 մ ատրճանակ) եւ Ալլա Պողոսյանի (10 մ հրացան) մասնակցությունը գնահատում եմ նորմալ, իսկ Հրաչիկ Բաբայանի (10 մ հրացան) մասնակցությունը՝ վատ: 10 մ օդամղիչ հրացանի միքս վարժությունում Ալլա Պողոսյանը լավ հանդես եկավ, իսկ Հրաչիկ Բաբայանը՝ ոչ: Այժմ մարզիկները մի քանի օր կհանգստանան եւ կսկսեն պատրաստվել Եվրոպական խաղերին: Կարծում եմ՝ մինչեւ Մինսկ մեկնելը Հրաչիկը կլինի լավ մարզավիճակում, իսկ Ալլայի մարզավիճակը լավ է»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Այլ նորություններ