Ներկայացվել են Եվրոպական խաղերի մեդալները

11:27 - 22 Մայ, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերից մեկ ամիս առաջ կազմակերպիչները ներկայացրել են մեդալները:

Մեկ մեդալի պատրաստման համար պահանջվում է 20 ժամ: Մեդալի տրամագիծը 9.5 սմ է, եւ դա պատահական ընտրություն չէ: Բանն այն է, որ այժմ Բելառուսում ապրում է մոտ 9.5 միլիոն մարդ: Մեդալներն ունեն նաեւ փայտե պատյան: 
Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 1084 մեդալ՝ 329-ական ոսկե եւ արծաթե, ինչպես նաեւ 426 բրոնզե:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում:

Այլ նորություններ