Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնում են Ղազախստան

11:18 - 20 Մայ, 2019

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մայիսի 23-ին Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:

Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը:

Այլ նորություններ