Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին

12:00 - 19 Ապր, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին:

Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի վիճակախաղի միջոցով: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տոկիո-2020-ի պաշտոնական կայքում եւ ներկայացնել հայտ: Առաջին փուլին կարող են մասնակցել միայն Ճապոնիայի բնակիչները: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը: Երկրորդ փուլն այն երկրպագուների համար է, որոնք արդեն մասնակցել են վիճակախաղին, բայց չեն հաղթել:

Տոկիո-2020-ի տոմսերի ազատ վաճառքը կսկսվի հաջորդ տարվա գարնանը: Տոմսերի գները սկսվում են 22 դոլարից, իսկ հիմնական փաթեթը կազմում է 72 դոլար:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ