Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոմիտեի ոսկե շղթա նվիրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ։
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցում էլ տեղի ունեցավ նաև Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալկյանի 55-ամյակին նվիրված մրցաշար, որին մասնկակցում էին 11-13 տարեկան 114 ըմբիշ։
ՀԱՕԿ նախահագը հետևեց բոլոր եզրափակիչներին, շնորհավորեց հաղթողներին, քաջալերեց պարտվողներին։
Գոտեմարտերից հետո Գագիկ Ծառուկյանը անձամբ պարգևատրեց պատանի ըմբիշներին։
Մրցաշարի եզրափակիչներին հետևում էին նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպաիկան խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալկյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, սպորտաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ։