«Արագածը» երկրորդ հաղթանակն է տարել կիսաեզրափակիչում

13:00 - 27 Մար, 2019

Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Արագածը» սեփական խաղահրապարակում 86:74 հաշվով հաղթել է «Արթիկ-Ման Հոլդինգին»:

«Արագածը» երկրորդ հաղթանակն է տարել կիսաեզրափակիչում եւ շարքի հաշիվը դարձրել 3:1 (երրորդ եւ չորրորդ շրջանի խաղերը եւս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են):

Կիսաեզրափակիչի մյուս խաղում մարտի 27-ին կմրցեն «Արցախը» եւ «Ուրարտուն»: Առաջին խաղում «Արցախն» արտագնա հաղթանակ է տարել 81:77 հաշվով: Շարքի հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Արցախի»:

Այլ նորություններ