4 հայ շախմատիստներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

10:00 - 19 Մար, 2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:

Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

Այլ նորություններ