Հայաստանի պարային զույգը՝ աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչում

23:00 - 07 Մար, 2019

Զագրեբում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը եւ դուրս եկել եզրափակիչ:

Ռիթմիկ պարով հանդես եկած հայկական զույգը հավաքել է 46.93 միավոր եւ, ցուցադրելով 20-րդ արդյունքը, իրավունք ստացել ներկայացնել ազատ ծրագիրը: Կարծ ծրագրին մասնակցել են 31 պարային զույգեր, 20-ը նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր:

Այլ նորություններ