ԵԱՏՄ երկրների առաջին ստուգատեսը

10:17 - 22 Փետ, 2019

Վաղը ` փետրվարի 23 –ին, ժամը 19 . 00 –ին  Երևանի  << Միկա >> մարզադահլիճում տեղի կունենա   ԵԱՏՄ երկրների բասկետբոլի ակումբային մրցաշարի բացման արարողությունը, որից հետո կտրվի առաջին հանդիպման մեկնարկը: Հայաստանը ներկայացնող Երևանի   << Ուրարտու Վիվառոն >> կմրցի Ղազախստանի << Բարսի Ատիրաու >>  թիմի հետ: Առաջին անգամ անցկացվող մրցումներին մասնակցում են նաև Բելառուսի << Բորիսֆենը >> և  Ռուսաստանի սուպերլիգայում հանդես եկող  << Արսենալը >>:

Մրցաշարը վերջնագիծը կհատի  փետրվարի 26- ին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ