Առջևում պատասխանատու մրցաշարերն են

12:10 - 14 Հուն, 2019

Դահուկավազքում զարգացող հինգ  երկրների 23 մարզիկների մասնակցությամբ Լիբանանում անցկացվեց միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակները: Ազատ ոճի կանանց 5 կմ. մրցատարածությունում առաջինն էր աշոցքցի Կատյա Գալստյանը, իսկ նրա համաքաղաքացի և թիմակից Թադևոս Պողոսյանը լավագույնն էր  տղամարդկանց 10 կիլոմետրում:

Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանն ասաց, որ հունվարի 20 –ին Ֆինլանդիայի Լախտիում կսկսվի աշխարհի երիտասարդական / մինչև 20 տարեկանների մասնակցությամբ / առաջնությունը: Դրան կհաջորդի Ավստրիայի Զեֆելդ քաղաքում փետրվարի 19 –ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությունը: Մեր երկիրը կներկայացնեն , ինչպես մարզիչն ասաց զրույցի ժամանակ` 5 -6 մարզիկ –մարզուհիներ:

Երրորդ կարևոր ստուգատեսը հանդիսանում է Ռուսաստանի Կրասնոյարսկում մարտի սկզբներին նախատեսված համաշխարհային ուսանողական խաղերը:Դահուկավազքի մրցաշարում Հայաստանից հանդես կգա մեր միակ առաջատար ուսանող Միքայել Միքայելյանը:

Հավաքականը ակտիվորեն շարունակում է մարզվել ` շեշտը դնելով արագաուժային որակների բարելավման վրա:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

Այլ նորություններ