<< Յոդլին >> ` պատանեկան խաղերի թալիսման

12:29 - 09 Հուն, 2019

Լոզանում 2020 –ին մեկնակելիք ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի կազմկոմիտեն անցկացրեց Յոդլի անվանումով թալիսմանի շնորհանդեսը,որը տեղի գեղարվեստի դպրոցի 140 սովորղների աշխատանքի արդյունքն է: Մրցույթում Յոդլիին  նախապատվություն են տվել շվեյցարացի երիտասարդ մարզիկները: Թալիսմանը շվեյցարական լեռներում ապրող կովերի, այծերի և ցեբերնար ցեղախմբի շների հիբրիդն է: Այն փաստորեն բնութագրում է մարզահանդեսին մասնակցող 15 – 18 տարեկան 80 երկրների ավելի քան 1800 մարզիկների և ծրագրում ընդգրկված մարզաձևերի բազմազանությունը:

Մրցումները կանցկացվեն 2020թ. հունվարի 10 – 19 –ը ` Շվեյցարիայում և հարևան Ֆրանսիայում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ