ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով

17:17 - 06 Սեպ, 2018

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով գործում է 2018թ. հոկտեմբերի 6-18-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի

կազմկոմիտե: Ամենօրյա կապ է հաստատված համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների,մարզիկների,անձնական և հավաքական թիմերի մարզիչների հետ:Լուծում են ստանում կազմկոմիտեին ներկայացված բոլոր հարցերը:Ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվել ու անցկացվել Հայաստանի տարբեր մարզահանգրվաններում և արտերկրում:Շարունակվում են նպատակային մարզումները:Բացի այդ, մրցափորձը հարստացնելու նպատակով մեր մարզիկները մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցաշարերի: Նրանք խաղերի ուղեգրերը նվաճել են միջազգային վարկանիշային մրցումներում: Հայաստանի պատվիրակները գիտակցում են,որ Արգենտինայում անցկացվելիք մարզահանդեսը նաև լուրջ փորձություն է և լավ մասնակցությունը Տոկիո -2020թ.օլիմպիական խաղերում հանդես գալու յուրատեսակ երաշխիք է հանդիսանում:Իսկապես,այսօրվա պատանիները երկու տարի հետո կդառնան առավել փորձառու,մարտունակ,կարող են հաստատվել մեր օլիմպիական թիմում ու Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել առաջիկա խոշոր մրցաշարերում և համաշխարհային մարզահանդեսներում :

Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ:Ծանրամարտում իրենց ունակությունները կդրսևորեն Կարեն Մարգարյանը / 77կգ / և Լիանա Գյուրջյանը / +63կգ /, հունահռոմեական ըմբշամարտում ` Սահակ Հովհաննիսյանը / 60 կգ /,հրաձգությունում`Հայկ Բաբայանը /ատրճանակ /,թաեքվոնդոյի մրցումներում ` Անդրանիկ Խաչատրյանը

/ 73կգ /,լողում` Արթուր Բարսեղյանը / ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ/, գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը /55կգ /:

Այլ նորություններ