Երեքը՝ եզրափակչում

13:27 - 06 Սեպ, 2018

Ուսանող բռնցքամարտիկների աշխարհի հերթական ՝ թվով 8-րդ առաջնությունը եզրագիծը կհատի այսօր: Երևանի ժամանակով ժամը՝ 16:00-ին կսկսվի եզրափակիչ փուլը և հայտնի կդառնան չեմպիոնները: Ոսկե մեդալների համար պայքարին կմասնակցեն հայաստանցի երեք բնցքամարտիկներ. երևանցի Ժորժիկ Մարությանը (56 կգ), գյումրեցիներ՝ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 
Կանանց մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Անուշ Գրիգորյանը (51 կգ): 
Ռուսաստանի Էլիստա քաղաքի §Օյրատ – Արենա ¦ մարզահամալիրում անցկացվող առաջնությունում հայտավորվել են 22 երկրի 111 մարզիկ – մարզուհիներ: 

Այլ նորություններ