ՀԱՕԿ նախագահն ընդունեց հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանին ու Լև Սարգսյանին

10:21 - 05 Սեպ, 2018


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է մինչև 23 տարեկանների հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին:  ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հաղթանակած մարզիկներին և հայտնել, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում նեցուկ լինել մեր մարզիկներին, որպեսզի նրանք սպորտում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեն: 

«Ավելի մեծ հպարտություն չկա, քան Հայաստանի դրոշը ամենավերևում ծածանելը, տասնյակ երկրների մասնակցության պարագայում Հայաստանի օրհներգը հնչեցնելը: Եվ ես միշտ անում և անելու եմ ամեն բան դրան նպաստելու համար»- ասել է ՀԱՕԿ նախագահը: 

Այլ նորություններ