Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի հուշամրցաշարն ընտրական է Մ 23 տարեկանների հավաքականի համար

17:50 - 02 Մար, 2018

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը։ Մասնակցում են շուրջ 90 ըմբիշներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից։

Այսօր ըմբիշները մրցեցին բոլոր՝ տասը քաշային կարգերում։ Վաղը կկայանան մրցանակային տեղերի համար գոտեմարտերը։ Այս տարի հուշամրցաշարն ընտրական բնույթ է կրում Հայաստանի Մ 23 տարեկանների հավաքականի համար.

«Մեր երիտասարդները շատ լավն են, եւ նրանց հետ մեծ հույսեր ենք կապում։ Հիմնականում հուշամրցաշարի հաղթողները կմասնակցեն Խարկովի միջազգային մրցաշարին։ Դրանից հետո կորոշենք՝ որ ըմբիշները հանդես կգան Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Կարեւորում եմ այս տարիքային խմբի առաջնությունը, քանի որ այն երիտասարդ ըմբիշների համար լավ հարթակ է մեծահասակների թիմին հաջող ինտեգրվելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Այլ նորություններ