Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Իսլանդիայի հետ խաղով

10:46 - 13 Նոյ, 2015

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի թիմային առաջնությունում: Առաջին տուրում հավաքականի մրցակիցը հյուրընկալող երկրի՝ Իսլանդիայի թիմն է: Կանանց պայքարում Հայաստանի հավաքականի հակառակորդը կլինի Լատվիայի թիմը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է Իսլանդիայում նոյեմբերի 13-ից 22-ը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 36 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 30:

Այլ նորություններ