Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում

11:46 - 22 Փետ, 2018

Հայ հրաձիգները Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում են մրցելույթները Եվրոպայի առաջնությունում (10 մ հեռավորություն): Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցում է նաեւ երիտասարդների առաջությունում: Երեկ հանդես եկած մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը:

Օդամղիչ ատրճանակ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը, խոցելով 568 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Բենիկ Խլղաթյանը 567 միավորով 17-րդն էր:  

Օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունում Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը խոցել են 823,7 միավոր ու գրավել 18-րդ տեղը:

Կանանց վազող թիրախ՝ խառը վազքում Լիլիթ Մկրտչյանն 8-րդն էր՝ խոցած 370 միավորով:

Այսօր օդամղիչ հրացան երիտասարդների թիմային պայքարին կմասնակցի տղաների՝ Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան եւ Վրեժ Թորոսյան եռյակը: 

Այլ նորություններ