Մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը

14:15 - 02 Փետ, 2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը:

Նոր կանոնակարգով եւ փոփոխված քաշային կարգերով  անցկացվող առաջնությանը մասնակցում է Երեւանի եւ հանրապետության մարզերի 238 ըմբիշ: Առաջնության ավարտին ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը կձեւավորի հավաքականի ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի մրցաշրջան 2018-ի կարեւոր մեկնարկներին:

Այլ նորություններ