Հրաձիգները մեկնարկել են Մյունխենի միջազգային մրցաշարում

14:17 - 26 Հուն, 2018

Մյունխենում մեկնարկել է հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարը: Առաջին շրջանի մրցումային առաջին օրը կրակագիծ մտած հայ հրաձիգներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը:

10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում մեր առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը որակավորման փուլում 40-րդն էր: Նույն մրցաձեւում պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար զբաղեցրել են 38-րդ եւ 39-րդ հորիզոնականները: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն էր:

Այսօր կրակագիծ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մարիամ Միքայելյանը (հրացան): 

Այլ նորություններ