Լեւոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում

12:00 - 22 Հուն, 2018

Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի Tradewise Chess Festival շախմատի ավանդական փառատոնը: Գլխավոր մրցաշարում (շվեյցարական մրցակարգ, 10 տուր) հանդես կգա հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ այլք:

Այլ նորություններ