Լիլիհամերի ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին մնացել է 100 օր

17:03 - 04 Նոյ, 2015

Նորվեգական Լիլիհամեր քաղաքն իր պատմության մեջ երկրորդ անգամ դառնալու է Օլիմպիական մայրաքաղաք: 1994 թվականին Լիլիհամերն առաջին անգամ ընդունել է XVII ձմեռային օլիմպիական խաղերը: Այժմ հերթը պատանեկան խաղերինն է: 

Ուղիղ 100 օր հետո` փետրվարի 12-ին, նորվեգական այս քաղաքում կվառվի Խաղերի կրակը: Պատանեկան երկրորդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու են 15-18 տարեկան մարզիկներ, աշխարհի 70 երկրներից: Մարզիկները կմրցեն 15 մարզաձևում: Խաղերը կավարտվեն փետրվարի 21-ին:

Լուսանկարը` Խաղերի պաշտոնական կայքից:

Այլ նորություններ