Բասկետբոլ Ա Լիգա. «Շիրակն» ու «Արցախը» հաղթեցին առաջին տուրում

10:37 - 23 Հոկ, 2017

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության առաջին տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 69-53 հաշվով առավելության հասավ «Ինժեների» նկատմամբ, իսկ «Արթիկը» պարտվեց «Արցախին»` 76-88:

Ա լիգայի երկրորդ տուրում «Արթիկը» հոկտեմբերի 27-ին հյուրընկալի «Գրանդ Սպորտին», մյուս երկու հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին: ՖԻՄԱ-ն կընդունի «Շիրակին», իսկ «Արցախը» Ստեփանակերտում ուժերը կչափի «Ինժեների» հետ:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ