Աշխարհի առաջնությանն ենք մեկնում մեր 5 վարկանիշի հետևից. Փաշիկ Ալավերդյան

11:15 - 24 Հոկ, 2015

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ թիմի տղաները լավ մարզավիճակում են:

«Մենք աշխարհի առաջնությանն ենք մեկնում մեր 5 վարկանիշի հետևից: Գիտենք, որ անցած տարվա 5 վարկանիշ դեռ չի նշանակում, որ ունենք այդ վարկանիշները: Մենք պետք է կարողանանք առաջին հերթին հաստատել այդ տեղերը: Միանշանակ, լավ մարզավիճակում են. տղաներն այնպիսի մարզավիճակում են, ինչպիսին չեն եղել մինչ օրս»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:   

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Վանիկ  Ավետիսյան (69 կգ), Տիգրան Մարտիրոսյան, Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ):

Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն: Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:

 Լուսանկարներն` այստեղ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ