Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը եզրափակչում են

09:27 - 04 Հոկ, 2017

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։

Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։ Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր եւ 8-րդ տեղով անցել եզրափակիչ։  Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։ 

Այլ նորություններ