Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց Հայաստանի ու եւս ութ երկրի մասնակցության

10:00 - 01 Հոկ, 2017

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Բուխարեստում կայացած նիստում միաձայն որոշեց  տարիներ առաջ հակադոպինգային կանոնները խախտած ինը երկրի ազգային ֆեդերացիայի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան մեկ տարով հեռացնել:

Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի կեսից, հետեւաբար, այդ երկրների, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի  նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այլ նորություններ