Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր

22:32 - 27 Սեպ, 2017

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:

Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ նվաճեց  նաեւ պոկում վարժությունում (136 կգ): Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը,  նույնպես փոքր բրոնզե մեդալի արժանացավ, սակայն հրում վարժությունում (162 կգ):

Այլ նորություններ