Լեւոն Արոնյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

17:56 - 27 Սեպ, 2017

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Չինացի Դին Լիժենի հետ եզրափակիչ դիմակայությունում հայաստանցի շախմատիստն այսօր առավելության հասավ արագ շախմատի լրացուցիչ երկու պարտիաներում եւ հաղթանակ տարավ ընդհանուր 4:2 հաշվով:

Գավաթը նվաճելուն զուգահեռ, Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք էր նվաճել:

Այլ նորություններ