Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը կիսաեզրափակչում է

21:00 - 16 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն  Արոնյանն անցավ կիսաեզրափակիչ:

Հայաստանցի շախմատիստն ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ երկրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Երկու պարտիաների արդյունքում խաղի հաշիվը 1.5:0.5 է:

Կիսաեզրափակչում  Արոնյանը կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (ՌԴ) զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1, ամեն ինչ կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:

Այլ նորություններ