Վոլեյբոլ. Ռազմիկ Հակոբյան - Արման Միսկարյան զույգը դուրս մնաց պայքարից

23:30 - 08 Սեպ, 2017

Երեւանում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:

Հայաստանի թիմերից մրցումային առաջին օրը խաղացել է Ռազմիկ Հակոբյան եւ Արման Միսկարյան զույգը։ Մեր տղաները երկու պարտություն են կրել ռուսական թիմերից։ Հայ վոլեյբոլիստները նախ զիջել են Դայանով-Բոգատով զույգին՝ 0-2 (17-21, 8-21), ապա Միսկիվ-Պրիվալով զույգին՝ 0-2 (6։21, 10։21)։

Հակոբյանն ու Միսկարյանը դուրս են մնացել հետագա պայքարից։ Վաղը կմեկնարկի Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը։ Հայ վոլեյբոլիստների առաջին մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Շուստով-Սարաեւ զույգն է։

Այլ նորություններ